Найти в Дзене
Armenia Today

Իրանի հետ սահմանը բաց է. ՏԿԵ-ից արձագանքում են Հրանտ Բագրատյանին

Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։ Այս մասին հայտնում են #ՏԿԵ մամուլի ծառայությունից՝ արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդումներին, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են»։

Նախկին վարչապետ #Հրանտ Բագրատյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ ճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն»: «Տեղեկացնում ենք, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում