Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու համար երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնությունից, և երեքն էլ մեզ համար ընդոունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նոյեմբերի 18-ին նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ երեկվա իր հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն#№դեմարկացիայի և #դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։
«Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց #Փաշինյանը։ Նա հանձնարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին ռուս գործընկերոջ հետ պարզել առաջարկի մանրամասները, որպեսզի փորձեն Ռուսաստանի առաջարկների հիման վրա կազմակերպել դրանց իրագործումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություն է արել․ Փաշինյան
18 ноября 202118 ноя 2021
21
~1 мин