Եթե օրվա մեջ հակառակորդն ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրել է։ Մենք շատ դիրքեր հետ ենք բերել։ Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք։ Մեր #ԶՈՒ-ն մտավ մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեց այս պահի դրությամբ հրադադար։ Ստատուս քվոն վերականգնելը, եթե ամբողջական դիրքային կորուստների բալանսի մասին է, կարձանագրենք շատ կարճ ժամանակում։
Այս մասին «Հանրային» հ/ը եթերում նշել է ԱԺ պաշտպանության և ավտանգության մշտական հանձնաժողովի նախագահ #Անդրանիկ Քոչարյանը։ «Մեր դաշնակիցը (ՌԴ-ն- խմբ․), այնուամենայնիվ, մինչև երեկ հրադադարի ռեժիմի պահպանման հարցով երաշխավորի իր պարտավորությունները կարողանում էր իրականացնել։ Էսօր ինչ-որ բան խախտվեց, երեկ և էսօր ինչ-որ բան խախտվեց։ Բայց ես հուսով եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղն ամբողջությամբ իր երաշխավորի կարգավիճակը կվերականգնի»,-նշել է Քոչարյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Եթե օրվա մեջ հակառակորդն ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրել է. Քոչարյան
17 ноября 202117 ноя 2021
24
~1 мин