ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ #Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), #Իգոր Խովաևը (Ռուսաստան) և #Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է #Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը, նշում են նրանք: #Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել #Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Համանախագահները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար
16 ноября 202116 ноя 2021
6
~1 мин