Найти тему
Armenia Today

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ #Վլադիմիր Պուտինը և #Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցեր։

Քննարկվել է #Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում