Найти в Дзене
Armenia Today

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

#Ֆրանսիայի և #Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն #Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Интерфакс – ը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ նախարարները կքննարկեն ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները:
Նշվում է, որ նախարարները կքննարկեն նաև Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները, դա , մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաև Սահելի և Սահարայի տարածաշրջանին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորություններըTelegram-ում

#Ֆրանսիայի և #Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն #Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Ինչպես հաղորդում է Интерфакс – ը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ նախարարները կքննարկեն ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները:

Նշվում է, որ նախարարները կքննարկեն նաև Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները, դա , մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաև Սահելի և Սահարայի տարածաշրջանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորություններըTelegram-ում