Найти тему
Armenia Today

Արցախի դատախազությունը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արցախահայության դեմ իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո #Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և #Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը:

2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախից դատախազությունից։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 3 (քաղաքացիական անձանց սպանության` 2), սպանության փորձի 23 (որից 17-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման 12 (որից 8-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի 5, գողության 3, կողոպուտի 2, գերեզմանները ոչնչացնելու 3, խոշտանգման 2, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման 1-ական դեպքեր: Սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 68-ը (44 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 6-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորություններըTelegram-ում