Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի #նոյեմբերի #9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են պայմանավորվածություններն անվերապահ իրականացնելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեկ տարին։ «Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ ընկերները։ 2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահված անձ: Հայաստանին է վերադարձվել 105, Ադրբեջանին՝ 17 անձ: Իր հերթին ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտե
Մեծապես կնպաստենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
9 ноября 20219 ноя 2021
6
2 мин