Найти тему
Armenia Today

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

ԱԺ նախկին պատգամավոր #Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է e-gov.am հարթակում հրապարակված որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում