Найти тему
Armenia Today

Աստղիկ ԲԿ-ն հերքում է պատվաստման կեղծ տեղականքներ տրամադրելու մասին լուրերը

#«Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով պատվաստման կեղծ տեղականքներ տրամադրելու մասին լուրերը: Հայտարարության մեջ ասվում է. «Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ Աստղիկ բկ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղականքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատաախանում։

Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանկահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է Աստղիկ բկ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։ Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում