Տարածաշրջանային ապաշրջափակման դեպքում Թուրքիան «կխժռի» Հայաստանի տնտեսությունը։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ #«Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար #Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ թուրքական տնտեսության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան հայկականինը, հետևաբար, Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը՝ նվազեցնելով զարգացման հնարավորությունները։ «Հիմնական տուժողները լինելու են տեղական արտադրողները, հատկապես՝ ֆերմերները։
Թուրքիայում գյուղմթերքի ինքնարժեքը բավականին էժան է կազմում։ Թուրքական ապրանքները հեղեղելու են մեր շուկաները։ Հայաստանի գյուղատնտեսության վիճակը շատ վատ է լինելու։ Գյուղատնտեսությանը, որի հետ մեծ հույսեր է կապել այս կառավարությունը, ծանր օրեր են սպասվելու»,- նշեց նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի գյուղատնտեսությանը շատ ծանր օրեր են սպասվում․ Արթուր Խաչատրյան
4 ноября 20214 ноя 2021
7
~1 мин