«Նույնիսկ մարտական գործողությունների դադարեցումից մեկ տարի անց Հայաստանի իշխանությունները, ունենալով անհրաժեշտ ողջ գործիքակազմը, ոչ մի քայլ չձեռնարկեցին անվտանգության ռազմավարության գնահատման և վերանայման, ներքին և արտաքին մարտահրավերների սահմանման և դրանց հակազդման հայեցակարգի մշակման ուղղությամբ:
Այս մասին #«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Պատերազմի արդյունքները. հետաքննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն. հետպատերազմյան վերականգնում» քննարկումների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար #Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով, կառավարության փոխարեն դա փորձում է անել «Հայաստան» դաշինքը փորձագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների եւ հասարակական լայն շրջանակների հետ միասին:։ «Այսօր ստեղծվել է չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակ, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում ներգրավվում են արտատարածաշրջանային ուժեր։
Ադրբեջանա-թուրքական տանդեմը շարունակում է ճնշումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա՝ փորձելով իրականացնել ի