Найти в Дзене
Armenia Today

Թուրքական քարոզչամեքենան պնդում է, որ թուրքական ԱԹՍ-ներն անհանգստացրել են Պուտինին

Նոյեմբերի 2-ին պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ #Վլադիմիր Պուտինի ՝ #ԱԹՍ-ների վերաբերյալ արած հայտարարությունը լայնորեն տարածվել են թուրքական մամուլում և շահարկումների առիթ դարձել թուրքական քարոզչամեքենայի համար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն, անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարին, մասնավորապես նշել էր. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ԱԹՍ–ներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, թե որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող են լինել մեզ համար՝ հաշվի առնելով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և անում ենք դա բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում