#«Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ Ինչպես հայտնում են #ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության նպատակն է եղել հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։ Ըստ աղբյուրի՝ պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։
Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն
12 ноября 202112 ноя 2021
19
~1 мин