Ընդհանուր առմամբ, կա ողջամտություն, ու այդ ողջամտությունը խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ ՄԵնք ելնում ենք հենց այդ տրամաբանությունից։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է #ԱԽ #քարտուղար #Արմեն #Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկվա իր հայտարարությանը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ «Մենք սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր պատկերացում ունենք այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանն այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք»,-ասաց նա։ Հարցին՝ եթե ՀՀ քաղաքացին հասնի #Գորիս-Կապան ճանապարհահատված, որտեղ ադրբեջանցիների մաքսակետերն են լինելու, կարո՞ղ են արդյոք անցնել, թե՞ ոչ։ Նա հայտնեց, որ այ
Չի բացառվում, որ հնարավոր սահմանակետերում ՀՀ քաղաքացիների համար որոշակի վճար սահմանվի․ ԱԽ քարտուղար
11 ноября 202111 ноя 2021
13
1 мин