Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված#№ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև #վիրավորում է ստացել ՀՀ #ԶՈւ չորս զինծառայող։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Հիշեցնենք, որ այսօր դեպքի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, ինչի վերաբերյալ ԱԺ-ում պատգամավորները փորձեցին պարզաբանում ստանալ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից։ Վերջինս նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով 4 զինծառայող է վիրավորվել․ՊՆ
28 октября 202128 окт 2021
7
~1 мин