#Կարեն Տոնականյանն ու #Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16-դ եզրափակիչում են: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցը ավելի շատ հարվածներ հասցրեց և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում մեր մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունը ավելի նկատելի էր և վստահ հաղթանակ տոնեց: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով , ռինգ դուրս չեկավ և հաղթանակը շնորհվեց մեր բռնցքամարտիկին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16-դ եզրափակիչում են
28 октября 202128 окт 2021
8
~1 мин