Найти тему
Armenia Today

Փորձ համար 9․ Ղազինյանին դարձյալ չընտրեցին

#ԱԺ #«Հայաստան» #դաշինքի պատգամավոր Արթուր#№Ղազինյանը 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը ներկա չէր նիստին։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ղազինյանին հարցեր չունի, սակայն կուզեր Սեյրան Օհանյանին տեսնել նիստին, քանի որ նրան հարցեր ունի հղելու։ Քոչարյանը նշեց, որ երեքշաբթի օրերն ավանդաբար «ղազինյանական» են են դարձել։ Նախորդ ութ նիստերի ընթացքում Արթուր Ղազինյանին չեն ընտրել։ Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում