Найти тему
Armenia Today

Էդմոն Մարուքյանը՝ Մարդու իրավունքների պաշտպա՞ն

#«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից #Armenia Today-ին չմեկնաբանեցին մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը #ՄԻՊ-ի պաշտոնում դիտարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որի՝ ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին: Իսկ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում