ԱԺ պատգամավոր, իրավաբան #Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել պարտադիր պատվաստման վերաբերյալ ներկայացված հայցը։
«Սիրելի հայրենակիցներ,
Հիշեցնեմ, որ մեր կողմից անհապաղ արձագանք էր տրվել հանրության հիմնավոր և օբյեկտիվ բողոքին Առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որով այն փաստացի վերածվել էր հարկադիր պատվաստման գործընթացի: Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել ԲԱՆԱՎՈՐ ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ այն է նոյեմեբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել: Մեկ անգամ ևս ուզում եմ կարծիքս ասեմ. Ես կողմ եմ պատվաստմանը, դեմ եմ հարկադրանքին: Դեմ եմ որպեսզի կառավարությունը իր պարտականությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման՝ թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ, պարզ ու անկեղծ կոմունիկացնե