Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 51 կգ քաշային #Հենրիկ Սահակյանը 5։0 հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկ #Չինար Մեհմեթանի նկատմամբ։
«Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին»,-տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից, այդ թվում՝ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը համառ ու դժվար պայքարում հաղթեց իսպանացի մրցակցին: Իսրայելյանը 4:1 հաշվով հաղթանակ տարավ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակներ են տարել
21 октября 202121 окт 2021
8
~1 мин