Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ #Մհեր Գրիգորյանը, #Ալեքսեյ Օվերչուկը և #Շահին Մուստաֆաևը Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
«Մոսկվայում անցկացվել Է եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկվել են Հայաստանի վարչապետի, #ՌԴ նախագահի և #Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը: Հիշեցնենք, որ օգոստոսին հայտնի էր դարձել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի վերսկսման մասին: Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:
Ավելի վաղ՝ հունիսի 1-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի նիստը
21 октября 202121 окт 2021
5
1 мин