ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական #Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար #Ջեյհուն Բայրամովը:
«Զրույցի ընթացքում Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը ։ Իր հերթին, Դոնֆրիդը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը: Այդ համատեքստում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել», – նշվում է հաղորդագրության մեջ ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
21 октября 202121 окт 2021
3
~1 мин