Найти тему
Armenia Today

Հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հայաստանի մի շարք համայնքներում #տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Մասնավորապես, #Գորիսում հաղթել է գործող քաղաքապետ #Առուշ Առուշանյանը։

Ինչպես լրագրողներին հայտնել է #Գորիսի փոխքաղաքապետ #Մենուա Հովսեփյանը, #«Առուշ Առուշանյան» դաշինքն ստացել է 6256 ձայն: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու #Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 մարդ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 243 ձայն։

Ըստ նախնական տվյալների՝ իշխող կուսակցությունը ևս պարտվում է #Գյումրիի ընտրություններում։ #«Բալասանյան դաշինքը» ստացել է 36,31 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29,36 տոկոս: Երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,42% – ով ։ Ընդհանուր առմամբ՝ Գյումրիում ընտրություններին մասնակցել է 10 քաղաքական ուժ։

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջը, իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը հաղթել է Դիլիջանի ընտրություններում՝ ստանալով ձայների 57% – ը։ Իշխող կուսակցության տեղեկություններով՝ իրենց թեկնածու Դավիթ Գուլունցը հաղթել է Սյունիքի մարզի #Տեղ համայնքում՝ հավաքելով 1530 ձայն։ Նրա մրցակիցը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթեւոսյանը հաղթել է նաեւ Տաթևում՝ հավաքելով 1281 ձայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում