#«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան #Արմեն Մելքոնյանը: «Իմ կարծիքով, նրանք ոչինչ չեն հայտնաբերել, իրենք էլ հակված չեն կարծելու, որ ինչ-որ բան են հայտնաբերել, առգրավել են տարբեր փաստաթղթեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Մելքոնյանը հայտնեց, որ խուզարկությունն ավարտվել է, և ոստիկանության աշխատակիցները հեռանում են: Փաստաբանի խոսքով՝ դաշինքի շտաբում խուզարկությունն անօրինական է եղել։
Մելքոնյանը հայտարարել է, որ դատարանը թույլատրել է ոստիկանության #Գորիսի բաժնի աշխատակիցների խուզարկությունը, միաժամանակ խուզարկությունն իրականացրել են ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ինչը, ըստ նրա, օրենքի կոպտագույն խախտում է:
Բացի այդ, Արմեն Մելքոնյանը հայտարարել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են անձնական նամակներ, ինչը նույնպես դատարանի կողմից չի թույլատրվել: «Դատարանը հստակ նշել է, թե ինչ իրավունք ունեն առգրավել խուզարկության ընթացքում»,- ասել է