Найти тему
Armenia Today

Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ

«Արցախպրես»-ին #Պաշտպանության բանակից հայտնում են, որ այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:

Հիշեցնենք՝ ՊԲ-ից ավելի վաղ հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում