#Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել է Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Մաքսային կոմիտեին, Իրանի քաղաքացիներ #Բարզեգար Հաջի Ջաֆարի և #Նոուրուզի Շահրուդ Հեյդարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով:
«Իրենց երկիր վերադառնալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», – ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում