Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմը և ռուս խաղաղապահները տեղակայվել են #Ղարաբաղյան տարածաշրջանում։ Այս ընթացքում, եթե հաշվի չառնենք մանր միջադեպերը, իրավիճակը կայուն է, և ընդհանուր առմամբ մենք գոհ ենք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ #Իլհամ Ալիևը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
«Իհարկե, մնում են որոշակի հարցեր, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Մասնավորապես, կան օտարերկրացիների հարց, որոնք պետք է թույլտվություն ստանան #ԼՂ ուղևորությունների համար, որոնք ներկայումս գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Որոշ օտարերկրացիներ դեռևս ապօրինի մուտք են գործում մեր տարածք՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրեր։ Այս հարցը հասցվել է Ռուսաստանի լիազոր մարմինների, պաշտպանության նախարարության ուշադրությանը, որպեսզի դրան վերջ դրվի։ Այս և մի շարք այլ հարցեր պետք է լուծում գտնեն։ Բայց հիմա մենք ընդհանուր առմամբ գոհ ենք նրանց գործունեությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ալիևը գոհ է ռուս խաղաղապահներից
13 октября 202113 окт 2021
8
~1 мин