Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի քաղաքական առաջնահերթությունների շարքում է, սա կարելի է տեսնել նաև Կառավարության հնգամյա ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Այս մասին Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ ցանկանում է մեծ գոհունակություն հայտնել այսօրվա հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը բոլոր պայմանավորվածություններն արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ: «Այս տարի լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց Միրզոյանը և շնորհավորեց Հնդկաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած անդամության առթիվ, ինչպես նաև վերահաստատեց ՄԱԿ-ում մշտական անդամություն ստանալու Հնդկաստանի տրված
Հնդկաստանը կարող է նպաստել Հարավային Կովկասի կայունությանը և խաղաղությանը. Միրզոյան
13 октября 202113 окт 2021
9
1 мин