Հնդկաստանի իմ գործընկերոջ հետ անդրադարձել ենք մեր տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին: Այս մասին հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ հետաքրքրված են այս նախաձեռնության կյանքի կոչման մեջ: «Մենք քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասաց Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հայտնեց նաև, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել է Պարսից ծոց-Սև ծով հարցը, ինչը բավականանին դինամիկ է զարգանում: Մոտ ապագայում հնարավոր է ստորագրվի համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ: Հիշեցնենք, որ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ներգրավումը Հայաստանի օրակարգի կարևոր մասն է. Միրզոյան
13 октября 202113 окт 2021
2
~1 мин