Найти тему

Ցավակցություն Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազնիվ Չիտյանի վախճանի կապակցությամբ

Ցավակցություն Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազնիվ Չիտյանի վախճանի կապակցությամբ

Azniv Chityan
Azniv Chityan

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Մշակույթի վաստակավոր գործիչ, համշենահայերի ավանդական մշակույթի վառ ներկայացուցիչ, Սոչիի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, Սոչի քաղաքի Վերին Բերանդա գյուղում՝ Լազարեւսկայի Գրիգոր Մազլումյանի անվան ազգային մշակույթների կենտրոնի Մշակույթի տան տնօրեն, Հայկական ազգագրական թանգարանի տնօրեն Ազնիվ Գրիգորի Չիտյանը։

Ավելի քան 30 տարի Ազնիվ Չիտյանի ղեկավարած ստեղծագործական համույթները մասնակցել են ազգային մշակույթի քաղաքային, համառուսաստանյան եւ միջազգային մրցույթների ու տոնահանդեսների՝ նվաճելով հաղթողի և դափնեկիրների պատվավոր մրցանակներ ու դիպլոմներ։

Հանդես գալով երկրի տարբեր քաղաքներում եւ ներկայացնելով համշենահայերի երգն ու պարը՝ Ազնիվ Չիտյանի ղեկավարած համույթները իրենց ստեղծագործությամբ ոգեւորել են սփյուռքի մեր հայրենակիցներին։

Դա նրա հոգու թելադրանքն էր․ պահպանել ու զարգացնել հայկական ժողովրդական արվեստն ու ստեղծագործությունը։ Նա ղեկավարել նաեւ Վերին Բերանդա գյուղի ազգագրական պարարվեստի «Արեւիկ» համույթը։

Ազնիվ Չիտյանը համշենահայերի այն սերունդներից էր, ովքեր ապրեցին Հայրենի Համշենի կարոտը սրտում, բայց միաժամանակ միշտ վառ պահեցին հույսն ու հավատը առ այն, որ վերջապես գալու է արդարության վերահաստատման եւ Արեւմտյան Հայաստանի, Համշենի ազատագրության ժամն ու օրը։

Եվ որպես հայկական օջախի պահապան եւ մեծ ընտանիքի մայր՝ նա այդ ոգեղեն զգացումները փոխանցել է երեխաներին, որոնք նույնպես ապրում են հայկական արժեքներով, ձեւավորելով իսկական հայի ու քաղաքացու կերպար։

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Ազնիվ Չիտյանի հայրենասիրական ու մշակութային գործունեությունը ազգային ժառանգության ոլորտում, նրա նշանակալի ներդրումը հայկական ավանդույթների, ազգային երգի ու պարի վերածննդի, զարգացման ու տարածման գործում։ Ինչպես նաեւ նրա պատասխանատու դերը, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Ազնիվ Չիտյանի ընտանիքին ու հարազատներին, մաղթում ենք նրանց ոգու ամրություն։

Այս դժվարին պահին մենք մտքով ու հոգով Ձեզ հետ ենք եւ կիսում ենք Ձեր ցավն ու վիշտը ի տես անփոխարինելի կորստի։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

09․10․2021 թ․

***

Ազնիվ Գրիգորևնա Չիտյանի մասին

VIDEO – 2018 թ. Ամանորի շնորհավորանքներ 2018

VIDEO –  Համերգ և թատերական ներկայացում Ազնիվ Չիտյանի մասնակցությամբ `  Սոչի քաղաքի Վերին Բերանդա գյուղի Մշակույթի տանը

***

Լրագրող-ազգագրագետ Սաիդա Օհանյանի հոդվածը Ազնիվ Չիտյանի հետ առաջին ծանոթության մասին (ռուսերեն)

«ՀԱՄՇԵՆ. Ճանապարհային գրառումներ» Մաս – 2

http://arminfocenter.org/news/2012-08-26-3224

***