Найти тему
Armenia Today

«Երևան Սիթի»-ում հայտնաբերվել է աշխատակցի դին

Այսօր ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե-ն է, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Երևան #Սիթի» դի