Найти тему
Armenia Today

Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին․ Ռուբինյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է ԵԽԽՎ հերթական լիագումար նիստի արդյունքները։ Նա այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանում երկու զեկույց է քննարկվել։ «Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, ինչն արժանացել է բարձր գնահատականի։ Մեզ համար հետաքրքրական երկրորդ զեկույցը Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որն ամիսներ շարունակ էր պատրաստվում։ Այդ զեկույցում տեղ են գտել բոլոր այն մտաագությունները, որոնք մենք ունեինք»,- ասաց նա՝ նշելով, որ մի շարք իրողություներ են ֆիքսվել այդ զեկույցում։ «Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ ու մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և նրանց մասնակցությունը պատերազմին: Ֆիքսվում և հստակ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ անկախ այն կարգավիճակից, որ տրված է նրանց Ադրբեջանում։ Անդրադարձ կա նաև Ադրբեջանում բարձր մակարդակով առկա ատելության խոսքին»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԵԽԽՎ #Ռուբեն #Ռուբինյան