Найти тему
Armenia Today

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն օրը երկրի ղեկավարն Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի 8-րդ գումարման Պետդումայի պատգամավորների հետ: «Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար: Նույն օրը տեղի կունենա Պուտինի  հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», -նշել է Պեսկովը: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվա է մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

#Պուտին-Փաշինյան #Հանդիպում

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում