ՀՀ Ազգային ժողովի նախագահ #Ալեն Սիմոնյանը #ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական #«РБК» առաջատար հեռուստաընկերությանը:
#Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն:
Ստորեւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ. «Շատ կարեւոր է, որ առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ մի երկիր, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, եւ անձամբ ինձ համար շատ կարեւոր էր առաջին հերթին Մոսկվա գալը: Կարծում եմ՝ այցն ամբողջությամբ հաջողված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում առաջարկել է գնալ խնդիրներին