#ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ դրական են ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում սկզբունքային պատրաստակամություն են հայտնել հանդիպել համանախագահների հովանու ներքո: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ #Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), #Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և #Իգոր Խովաևի (Ռուսաստան) հայտարարության մեջ:
«Համանախագահները հույս ունեն կողմերի հետ քննարկել նման հանդիպման պայմաններն ու մանրամասները և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին՝ այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում