#Թուրքիան դիմել է #ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն սպառազինված են, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ միլիարդավոր դոլարներ արժողությամբ գործարքը ենթակա է հաստատման Պետդեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը կարող է արգելափակել համաձայնագիրը:
Նշվում է, որ կործանիչներ ձեռք բերելու հարցում, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի ստանալ ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը, որտեղ վերջին տարիներին Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատացել է:
Գործակալությունը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան պատվիրել էր ավելի քան 100 #F-35 կործանիչ, սակայն 2019 թվականին այդ տիպի ինքնաթիռների արտադրության ծրագրից հանվել էր ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում