Найти в Дзене
Armenia Today

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին

#Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին #Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության», ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զեկույցի միջոցով նաև կոչ է արվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում