Найти тему
Armenia Today

Գերիների այսօրվա վերադարձն իրականացվել է ՌԴ ՊՆ-ի միջնորդությամբ

#Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի բանակի 5 զինծառայողների ադրբեջանական գերությունից ազատելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից, փոխանցում է ТАСС-ը։ «Այսօր՝ հոկտեմբերի 19 – ին, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել հինգ հայ գերիների, որոնք Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ գերիներին վերադարձնելու շուրջ բանակցություններն անցկացվել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և #Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում