#Գազի #գնի շուրջ բանակցությունները անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Բուն սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև դեռ 2019 թվականից ծանր, երկարատև բանակցությունների մեջ ենք եղել։ Կարծում եմ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց մենք գլոբալ իմաստով ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված: Ժամանակին 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Ջերմակայանը, ցավոք սրտի, հիմա չի աշխատում: Միևնույ ժամանակ բոլոր ներդրումները, որոնք իրականցվում են Հայաստանում #«Գազպրոմ» խմբի կողմից, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն: Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը նախատեսված
Գազի գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք․ փոխվարչապետ
19 октября 202119 окт 2021
10
1 мин
