#Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` #Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է #Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: