Найти тему
Armenia Today

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները եռակողմ հանդիպում են անցկացրել

Վրաստանում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ #Զաքիր Հասանովի, #Ջուանշեր Բուրչուլաձեի և #Հուլուսի Աքարի եռակողմ ձեւաչափով հանդիպումը: Ինչպես հաղորդում Է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը:

«Հատուկ ընդգծվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված ռազմավարական գործընկերության այս պլատֆորմը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, կայուն զարգացման, ինչպես նաև մեր ժողովուրդների բարեկեցության տեսանկյունից», — ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում