Найти в Дзене
Armenia Today

Իսրայելի դեսպանն արձագանքել է Ղարաբաղի շրջանում իսրայելական ներկայության մասին հայտարարություններին

Ռուսաստանում Իսրայելի դեսպան #Ալեքսանդր Բեն Ցվին մեկնաբանել է տարածաշրջանում հակամարտությունից հետո Ղարաբաղի շրջանում իսրայելական ներկայության մասին Իրանի հայտարարությունները: «Ես կարծում եմ, որ դա մեծ հիմարություն է, որովհետև եթե մենք խոսում ենք #Լեռնային Ղարաբաղի շրջանի մասին, այնտեղ են գտնվում և՛ ռուս, և՛ թուրք [զինծառայողները]։ Ես կարծում եմ, որ երբ նրանք ինչ-որ ֆանտազիաներ ունեն, նրանք կարող են ասել, որ մարսիացիներն էլ են այնտեղ», — դեսպանի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Իրանի սահմանների մոտ իսրայելական ներկայության՝ Թեհրանի համար անընդունելի լինելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում