Վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել են։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Իրանի սահմանների մոտ իսրայելական ներկայության՝ Թեհրանի համար անընդունելի լինելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արևմուտքում։ Armenia Today-ը քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ զրույցում անդրադարձել է լարվածությանը, դրանից բխող հնարավոր հետևանքներին։ Հարաբերությունների սրման ֆոնին, ամեն դեպքում, Հրանտ Միքայելյանը կարծում է, որ այս փուլում ռազմական հակամարտության հնարավորություն չկա։ «Իրականում այդ լարվածության ֆոնը վաղուց կար։ Պարզապես հիմա, երբ Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում շարունակում է բնակեցումը, այդ թվում՝ ոչ տեղի ժողովուրդների կողմից, ու նաև շարունակում է տարածաշրջանի միլիտարիզացիան, Թեհրանում կան մտավախություններ, որ այդ ամենը կարող է օգտագործվել Իրանի դեմ։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, ըստ որի՝ պատերազմի ժամանակ պարզվեց, որ հյուսիսային Իրանում կան ադրբեջանական հետախուզական խմբեր։ Իրանում, մեծ հաշվով, մտավախություններ կա
«Իրանը նոր իրողության է բախվում»․ լարվածությունը հեռո՞ւ է պատերազմի վերածվելուց
5 октября 20215 окт 2021
11
2 мин