Սև շուկայում վաճառքի են հանվել #Facebook-ի 1,5 մլրդ օգտատերերի տվյալները, հաղորդում է «РИА новости»-ին՝ վկայակոչելով Privacy Affairs ինտերնետ-հրատարակությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին հաքերային հարթակներից մեկի օգտատերը հայտնել էր, որ Facebook-ի սերվերներին բազային հասանելիություն է ստացել, որը պարունակում է 1,5 մլրդ հաճախորդների տվյալներ: Այժմ, ինչպես գրում է կայքը, բազան վաճառքի է հանվել։ Այն կարելի է ձեռք բերել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասերով։
Առայժմ պաշտոնապես չհաստատված տվյալներով՝ խոսքը սոցցանցի օգտատերերի անունների, ֆիզիկական և էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների մասին է: Պարբերականը նշում է, որ սա Facebook-ի օգտատերերի տվյալների ծավալով խոշորագույն արտահոսքն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել տարբեր երկրներում #Facebook-ի, #Instagram-ի և #WhatsApp-ի աշխատանքի զանգվածային խափանման մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում