#SafeNet NTI ինժեներական կենտրոնի փորձագետ #Իգոր Բեդերովը նշել է ամբողջ աշխարհում Facebook – ի ծառայությունների խափանման հնարավոր պատճառը: Ըստ նրա՝ պատճառը DNS դոմենների (Domain Name System) մասին տեղեկություններ ստանալու համար համակարգչային բաշխված համակարգի անսարքությունն է:
«Հավանական պատճառը #DNS-ի հետ կապված անսարքությունն է (Domain Name System, համակարգչային բաշխված համակարգ դոմենների մասին տեղեկություններ ստանալու համար): Այն օգտագործվում է այն բանի համար, որ կայքի տգեղ IP-հասցեի փոխարեն օգտագործողները մուտքագրեն տեքստային հղման հասցե: Այժմ IP-ով անցումը աշխատում է, իսկ դոմենայինովը՝ ոչ», – ասել է փորձագետը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում