Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264690 դեպք, որոնցից 244010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14094 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1747530 թեստավորում: Այսպիսով` երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք: Ունենք 669 առողջացած, 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1214 է:
#covid-19 #Հայաստան
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում