Найти в Дзене
Armenia Today

ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստն ընթանում էր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել է #Ստեփան Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:
Նշենք, որ նա ձերբակալվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար #Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար #Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստն ընթանում էր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել է #Ստեփան Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:

Նշենք, որ նա ձերբակալվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար #Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար #Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում