Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել և հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: Այս մասին Վրաստանում ձերբակալված նախկին նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան: Այս մասին հայտնել է «Գռուզիա Օնլայն»-ը։ Լոմջարիայի խոսքով՝ Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում և համաձայն չէ իր նկատմամբ կայացված պատժի հետ: Ինչպես նշել է հանրային պաշտպանը, Միխեիլ Սաակաշվիլին բողոք չունի կալանավորման ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, քանի որ ինքն է դուռը բացել, չի դիմադրել, և ուժ չի կիրառվել տեղում: Միևնույն ժամանակ, ըստ Լոմջարիայի, հանդիպմանը նա չի խոսել նախկին նախագահի հետ երկիր ժամանելու մանրամասների մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում