Найти тему
Armenia Today

Հունաստանը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը. Թուրքիայի ԱԳՆ

#Ֆրանսիայի հետ համաձայնագրի գործողությունը ծովային իրավազորության վրա տարածելու մասին #Հունաստանի հայտարարությունը մաքսիմալիստական է, սադրիչ և սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների կայունության համար, հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Նման պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը: «Հունաստանն իզուր է երազում այն մասին, որ ի վնաս #ՆԱՏՕ-ի հակաթուրքական երկկողմ ռազմական միությունների ստեղծման ճանապարհով մեզ կստիպի ընդունել այդ պահանջները, որոնք հարցեր են առաջացնում նաև միջազգային հանրության մոտ։

Նման անհարկի ջանքերն էլ ավելի կամրապնդեն մեր վճռականությունը Էգեյան և Միջերկրական ծովերում մեր շահերը պաշտպանելու, ինչպես նաև #Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերը պաշտպանելու հարցում», – հայտարարել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում